«Նման խաղալիքների համար միայն մեկ ավարտ կա. տերերն ազատվում են դրանցից», Նավալնիի առնչությամբ ասել է Չեչնիայի ղեկավարը

53

«Նավալնի, մարդ եղիր ի վերջո, ով սիրում է իր հայրենիքը և ցեխ չի նետում դրա վրա», ասել է Կադիրովը:

Նավալնին վերջերս մեղադրել էր ոչ միայն պետությանը, այլև իր կյանքը փրկած Օմսկի բժիշկներին իրեն «բավարար բժշկական օգնություն» չցուցաբերելու համար։

Ըստ Կադիրովի, եթե Ռուսաստանում ցանկանային Նավալնիին սպանել, ապա ոչ մի բժիշկ  քայլ չէր անի նրան փրկելու համար, և գերմանական ինքնաթիռը չէր կարողանա բլոգերին Գերմանիա տեղափոխել բուժման: Ուստի սպանության համար պետության պատվերի մասին հայտարարությունը զուրկ է տրամաբանությունից:

«Դու պարզապես հերթական խաղալիքն ես Ռուսաստանի փլուզումը ցանկացողների ձեռքում: «Նման խաղալիքների համար միայն մեկ ավարտ կա. տերերն ազատվում են դրանցից», Նավալնիի առնչությամբ ասել է Չեչնիայի ղեկավարը: