Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել. ՀՀ ՊՆ

61

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը. Ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփաանյանը։

«Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- հավելել է նա։

The Azerbaijani side continues to spread false information that allegedly the Armenian Armed Forces are shelling civilian settlements in the territory of Azerbaijan. The military-political leadership of Azerbaijan continues to exercise its practice of misleading the international community and its own people. We announce that no fire was opened from any weapon in the direction of Azerbaijan. At the same time, it is obvious that this disinformation of official Baku is aimed at preparing propaganda ground for the resumption of hostilities, ignoring the statements of the international community, in particular, those of the co-chair states, for unconditional cessation of hostilities.