Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք է լինի վերջին կրակոցը. Էդմոն Մարուքյան

32

 «Ես հարց եմ տվել վարչապետին, որ կարո՞ղ է սա էդ ժամանակն է, որ քննարկումներ սկսենք. Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Վերջին հաշվով կարևոր է, որ էդ ուղերձը հասնի թշնամու երկրին, բայց թե ե՞րբ է դրա ճիշտ ժամանակը, կարծում եմ՝ հիմա չի, որովհետև դա պետք է լինի վերջին կրակոցը։ Այսինքն՝ եթե մենք դա անում ենք, նշանակում է էլ որևէ մեկի հետ որևէ խոսելու բան չունենք, իսկ մենք դեռ էդ իրավիճակում չենք: Հայաստանի դիվանագիտական զինանոցում այդ զենքը կա, բայց կարծում եմ, որ դեռևս տեղ ունենք դա չանելու»,- ԱԺ -ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: