Իրանը Հայաստանին կոչ արեց վերադարձնել «գրավյալ» տարածքները Ադրբեջանին

47

«Հայաստանը, ինչպես մյուս բոլոր երկրները, պարտավոր են կատարել ՄԱԿ-ի բանաձևերը: Այս առումով նա պարտավոր է վերադարձնել գրավյալ տարածքները Ադրբեջանին», հայտարարել է Իրանի ղեկավարի ու հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Նրա խոսքերով՝ հարավային Ադրբեջանի մի շարք շրջաններ, ներառյալ յոթ քաղաքներ, «օկուպացված են Հայաստանի կողմից»:

Այս դեպքում ՄԱԿ-ի չորս բանաձևեր են ընդունվել և դրանք բոլորը պահանջում են հայերից, ովքեր բռնազավթել են Ադրբեջանի այս հատվածները, հեռանալ դրանցից», Ալի Աքբար Վելայաթիի խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը:

Վելայաթին նաև մեղադրել է արտաքին ուժերին, այդ թվում՝ Թուրքիային ու Իսրայելին, տարածաշրջանում լարվածության սրման մեջ: