Իրանը կարող է միանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

55

«Հիմա Իրանը փորձում է ավելի ակտիվ դեր խաղալ, և դրա համար կա երկու հիմնական պատճառ», «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է գերմանացի միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի հրավիրված հետազոտող, իրանցի քաղաքագետ Համիդրեզա Ազիզին: Հիշեցնենք, որ Իրանը ծրագիր է պատրաստել հակամարտության առնչությամբ։

«Նախ, հակամարտությունն արդեն սպառնում է Իրանի սահմաններին, եղել են դեպքեր երբ հրթիռներն ընկել են սահմանամերձ գյուղեր: Եվ երկրորդ, Սիրիայից ու Լիբիայից եկած վարձկանների ու ջիհադիստների առկայությունը, որոնք ուղարկվել են Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու համար, լուրջ սպառնալիք է Իրանի համար: Թեհրանը մտահոգված է, որ այդ խմբերը կարող են հյուսիսից վնասել երկիրը, հատկապես հաշվի առնելով, որ նրանք պատերազմում են Սիրիայում»: