Իրանը ծրագիր է պատրաստել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ

52

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և գրավյալ քաղաքներից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը՝ մենք շեշտում ենք, որ ռազմական բախումը պետք է անհապաղ դադարեցվի համապարփակ քաղաքական երկխոսություն սկսելու նպատակով:

Իրանը մանրամասն ծրագիր է պատրաստել այդ կապակցությամբ, և այն կիրականացվի երկու կողմերի ու տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցելուց հետո»:

Թե կոնկրետ ինչ է ներառված Թեհրանի ծրագրի մեջ, չի նշվում, գրում է «Կոմերսանտ»ը։