Ինչո՞ւ «5-րդ շարասյունը» չի հանդարտվում

44

Հեղինակ՝ Էդուարդ Սարիբեկյանի ՖԲ էջից։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի գնահատված անդամն է»․ ահա այն միակ ուղերձը, որ լսեցինք այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Իհարկե նաև կոչեր հնչեցին կողմերին՝ դադարեցնել մարտական գործողությունները, մտահոգություն հայտնվեց էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ, բայց այդպիսի կոչերի պակաս այս օրերին բոլորն են անում, իսկ պատերազմը շարունակվում է։

Յենս Ստոլտենբերգի այս այցի մասին հայտարարվել էր դեռ մի քանի օր առաջ, երբ ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ահազանգեցին, որ արցախյան ճակատում բացահայտ կռվում է այդ կազմակերպության անդամ երկիր Թուրքիան։ Թե ի՞նչն էր Ստոլտենբերգին խանգարում անմիջապես մեկնել Թուրքիա և տեղում տաք հետքերով պարզել իրավիճակը, դժվար է ասել, բայց ակնհայտ է որ երեք օրվա «միջանցքը» հնարավորություն տվեց Թուրքիային «մաքրել» բոլոր հանցանշանները և ռազմաքաղաքական դաշնակցի առաջ կանգնել որպես «գնահատված» գործընկեր։ Ստոլտենբերգը հիմա կարող է անցնել հաջորդ փուլ՝ ապագա բանակցային գործընթացում Թուրքիայի համար ներկայություն ապահովելու գործընթացին։

Իհարկե դա առայժմ հնչում է որպես «ինչ-որ կերպ նպաստել պատերազմի դադարեցմանը» բանաձևի տեսքով, բայց ակնհայտ է, որ պատերազմի դադարեցմանը նպաստող կողմը հայտ է ներկայացնելու նաև խաղաղ կարգավորմանը մասնակցել։ Բավական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից երկուսը ՆԱՏՕ-ի անդամ են, հիմա էլ հող է նախապատրաստվում Թուրքիայի ակտիվացման համար։

Հարկավոր է հատուկ ընդգծել, որ Թուրքիան այս պատերազմի հիմնական հրահրողն ու ակտիվ մասնակիցն է և ոչ մի իրավական ու բարոյական հիմք չունի մասնակցել դրա խախաղ կարգավորմանը։ Այդ մասին մոռանում է հենց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլին, երբ իր երկրի շահերը առաջ տանելոց զատ բողոքում է Ֆրանսիայի խաղաղարար գործողությունների դեմ՝ նրան մեղադրելով անաչառության մեջ։ Դա առիթ տվեց Ադրբեջանի նախագահին հայտարարելու, որ կգնա բանակցությունների, եթե դրանում ներգրավվի նաև Թուրքիան։

Թուրք-ադրբեջանական կողմը այս պատերազմով մի քանի խնդիր է լուծում՝ ետ բերել առաջին պատերազմում կորցրած տարածքները և իրականացնել իրենց պանօսմանական ցեղասպան քաղաքականությունը, իսկ եթե դա չստացվի ապա գոնե հնարավորություն տալ Թուրքիային լեգալ ներկայություն ունենալ տարածաշրջանում կամ բանակցային գործընթացում։ Սակայն անհասկանալի է, որ Հարավային Կովկասում Թուրքիային որոշակի դեր են առանձնացնում նաև ներհայաստանյան որոշ ուժեր, ովքեր կարծում են, որ պետք է բանակցել այդ երկրի հետ։ Երբ դրա մասին առաջին անանուն հրապարակումը եղավ «Հայկական ժամանակ» պարբերականում, այն հուժկու քննադատության արժանացավ։ Բայց մեկ օր անց այդ թեզը քիչ ձևափոխված կրկին նետվեց լրահոս, երբ Հայաստանի հեռուստատեսություններից մեկի եթերում հայտարարվեց, որ, իբր ակամա, արդեն որոշ հարաբերություններ (թեկուզ՝ պատերազմական հարաբերություններ) կան Հայաստանի և Թուրքիայի միջև և դա կարող է պլատֆորմ լինել այլ քաղաքական զարգացումների համար։

Ի դեպ, Հայաստանում նաև որոշակի ուժեր կան, որոնք Ստոլտենբերգից ոչ պակաս մտահոգված են Ադրբեջանի էներգետիկ ստրատեգիական օբյեկտների անվտանգությամբ և դրա մասին բացեիբաց հայտարարում են արդեն որերորդ անգամԱյս օրերին, երբ Հայկական երկու պետությունները և ամբողջ աշխարհի հայությունը ակտիվ դիվանագիտական աշխատանք են կատարում դաշնակիցներ գտնել այս հյուծիչ պատերազմում, այդպիսի տրամադրությունները թիկունքից հարվածում են մեր ջանքերին։ Մեր պոտենցիալ դաշնակիցները որոշակի գործուն քայլեր անելուց առաջ նաև այս տրամադրություններն են քննարկում և նրանցից ոչ մեկին չի գոհացնում այն իրողությունը, որ Հայաստանում այսքանից հետո դեռ քննարկում են Թուրքիայի հետ բանակցելու, միգուցե նաև Էդողանի հետ սելֆի անելու հնարավորությունները։

Աղբյուր՝ https://www.facebook.com/eduard.saribekyan