Թրամփն ամերիկացիներին կոչ արեց թույլ չտալ, որ կորոնավիրուսը կառավարի իրենց կյանքը

44

Կորոնավիրուսով հիվանդացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից ուղերձ է տեսագրել, որում երկրի բնակիչներին կոչ է անում չվախենալ կորոնավիրուսային վարակից: Ամերիկացի առաջնորդը տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում:

«Մի վախեցեք նրանից: Մենք կհաղթենք նրան: Մենք ունենք լավագույն բժշկական սարքավորումները, լավագույն դեղամիջոցները, այդ ամենը վերջերս է մշակվել», ասել է Թրամփը:

Նա նաև ամերիկացիներին կոչ է արել վճռական լինել և թույլ չտալ, որ կորոնավիրուսը կառավարի իրենց կյանքը: