Արցախում բազմաթիվ բնակելի շենքեր են փլուզվել

65

Մեր թղթակից Գևորգ Գյուլումյանը հաղորդում է Արցախից, – Այն, ինչ Ադրբեջանը չի կարողանում անել մարտի դաշտում, փորձում է անել խաղաղ բնակչության հետ: Արդեն երրորդ օրն է, որ Ադրբեջանի զինված ուժերն սկսել են հրթիռակոծել Արցախի Մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքները:

Այս պահին Ստեփանակերտում կան բնակելի շենքեր, որոնք ամբողջովին փլուզված են` ոչ ենթակա բնակության համար: Շուշիում կան բազմաթիվ արկերի ու հրթիռների հետքեր: Մինչև հիմա Շուշիի բնակելի շենքերի մեկի դիմաց, հողի մեջ մխրճված, մնում է հոկտեմբերի 5-ին արձակված «Սմերչ»-ի հրթիռը, որը բարեբախտաբար չի պայթել:

Այս օրերին ես նման հրթիռներ տեսել եմ և’ Ստեփանակերտում, և’ Իվանյանում, և’ Մարտակերտում, և’ Շուշիում և’ այլ վայրերում: