Ասադը՝ Արցախի, Էրդողանի ու ահաբեկչության մասին

68

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հիմնական նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:

«Նա (Էրդողանը) աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջերս սկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր», ասել է Սիրիայի առաջնորդը:

Նա նաև Թուրքիային անվանել է  «մեծ տերությունների և հարուստ երկրների» գործիք, որոնք «Թուրքիայի հանցակիցներն են ահաբեկչությանն աջակցելու գործում՝ այս տարածաշրջանում իրենց քաղաքականությունն իրականացնելու, իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: