Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց սիրիացի ու իրաքցի գրոհայինների ներգրավման մեջ

71

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտերի մեջ վարձկաններ ներգրավելու մեջ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ վկայակոչելով ծառայության հայտարարությունը:

Վարչությունը, մասնավորապես, պնդում է, թե իբր գաղտնալսել է «Քրդստանի բանվորական կուսակցության մեջ ներգրավված ահաբեկիչների» բանակցությունները։

Հայտարարության տեքստի համաձայն՝ ռազմական բախումներին մասնակցող վարձկանները եկել են Սիրիայից ու Իրաքից:

«Ձայնագրության մեջ ահաբեկիչները խոսում են հայկական կողմի ծանր վիճակի, մեծ կորուստների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործման մասին», ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հավելել է, թե բանակցությունների ընթացքում գրոհայինները «ափսոսանք են հայտնել» մարտերին մասնակցելու կապակցությամբ: