Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային բոլոր պարտավորությունները և զորքեր կկիրառի Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում տեղակայված է 102-րդ ռուսական բազան, կա նաև հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ:
«Համոզված եմ, որ եթե պայմանագրի պարտավորությունների հետ կապված անհրաժեշտություն առաջանա, Ռուսաստանը որոշակի պայմաններում կկատարի դրանք», մեջբերում է նրա խոսքերը Ռեգնում գործակալությունից: