Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենին՝ կապված Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում ամերիկյան արտադրության F-16 կործանիչների կիրառման հետ: Այս մասին նա ասել է New York Times-ին տված հարցազրույցում:
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ Վաշինգտոնը պետք է բացատրի, արդյոք F-16-ները տրամադրվել են թուրքական կողմին խաղաղ գյուղեր ու խաղաղ բնակիչներ ռմբակոծելու համար:
Վարչապետի խոսքերով՝ Օ’Բրայենը լսել և ընդունել է իր մտավախությունները:
Փաշինյանը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը անցել է շատ ավելի վտանգավոր հարթություն՝ «Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով և սպառնում է վերաճել ավելի լայնածավալ պատերազմի»:
Նորություններ Միջազգային Փաշինյանը Թրամփի խորհրդականին դժգոհություն հայտնեց Անկարայի կողմից F-16-ի օգտագործման կապակցությամբ