Ստոլտենբերգ-Չավուշօղլու հանդիպում

59

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը “կողմ է այն բանին, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեն խաղաղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ”: Այդ մասին նա ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Ընթանում է Ստոլտենբերգի երկօրյա այցը Թուրքիա և Հունաստան: Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել զինադադարը և սկսել խաղաղ բանակցություններ:

«Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր բնագավառների համար, ներառյալ էներգետիկան: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ դաշինքի անդամների համար», հավելել է նա: