Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. Լավրով

52

 ՏԱՍՍ-ը հաղորդում է՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Այժմ 3 երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են պատրաստում, սակայն, իհարկե, պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ արյունահեղությունը դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար»,-ասել է Լավրովը: