“Ղարաբաղում ընթացող պատերազմը իր ինտենսիվությամբ համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ”

127

Ռուսաստանում հայտնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը անդրադառնալով Արցախում ընթացող ռազմական գործողություններին գրում է, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի առաջին շաբաթը աչքին ընկավ ռազմական գործողությունների աննախադեպ ինտենսիվությամբ։

Այսպես, Ադրբեջանական կողմի կորուստների թվերը համեմատելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշոր ճակատամարտերի թվերի հետ։ 3154 զոհ 8 օրում, դա նշանակում է 394 մեկ օրվա ընթացքում։

Սա իհարկե քիչ է քան Ստալինգրադում, որտեղ օրական զոհվում էր 2 հազար մարդ, սակայն լիովին համեմատելի է Բուդապեշտյան օպերացիային, որտեղ ԽՍՀՄ-ը օրական կորցնում էր 740 մարդ։ Այստեղ ի հարկե պետք է հաշվի առնենք նաև ռազմաճակատի երկարությւոնը ու այդ դեպքում թվերը լիովին համեմատելի են։

Նույնը նաև վերաբերվում է ռազմատեխնիկայի կորուստներին, Ադրբեջանը փաստորեն կորցրել է իր տանկային հզորության կեսից ավելին (368 հատ եղած մոտավորապես 500-ից)։ Սա համեմատելի է օրինակ Կուրսկի ճակատամարտի առանձին դրվագների հետ։

Վերջին անգամ նմանատիպ ինչոր բան, գրում է ռազմական փորձագետը, պատերազմների պատմության մեջ եղել էր 1973թ․ իսրայել-արաբական պատերազմի ժամանակ։