Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է գերձայնային բալիստիկ հրթիռը

37

Հնդկական պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել է Շաուրյա կարճ հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռի նոր, փոփոխված տեսակը: Հրթիռն ունակ է կրել տարբեր տեսակի մարտագլխիկներ, այդ թվում՝ միջուկային:

«Շաուրյան» կարող է բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնել 800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին: Մոդիֆիկացված տեսակը ավելի թեթև է և ավելի հեշտ է կիրառման տեսակետից, նշում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս հրթիռը շուտով կարող է ծառայության անցնել Հնդկաստանի զինված ուժերում: