Հաջիևը երեկ հայտարարել էր, թե Արայիկ Հարությունյանը ծանր վիրավորվել է

51

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանր վիրավորվել է:

Հարությունյանի «վնասվածքի մասին» տեղեկությունը հերքել են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը, ինչպես նաև Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում ասել է․ «Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում, և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»։