Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից. Լոս-Անջելեսեի քաղաքապետ

32

Լոս-Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր թվիթերյան էջում իր աջակցությունն է հայտնել հայերին:

«Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար։ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի հետ: Կոչ ենք անում Վաշինգտոնի մեր առաջնորդներին հետեւողական եւ խիստ դիվանագիտական քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղություն հաստատելու համար։ Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից»,- գրել է նա: