Թշնամական զորքերը հայտվել են ծուղակում

78

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ՖԲ էջում գրում է, – Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողածդիրքերը, հայտնվել է ծուղակում։

Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։