Դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը

81

Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախի նախագահն ադրբեջանցիների կողմից  Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»,-իրավիճակը մեկնաբանում է ՊՆ ներկայացուցիչը։