Բորել․ Քաղաքացիական կորուստների աճն անընդունելի է

43

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ անընդունելի է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ բնակչության շրջանում զոհերի ավելացումը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», գրել է Բորելը: