Ալիևը կոչ է արել շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով

82

Պետք է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը, բայց դրա անդամ երկրների չեզոքության պայմաններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան) պետք է շարունակեն միասին աշխատել, եթե բոլորը չեզոք մնան: Դա կարևոր է», ասել է Ալիևը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ալիևի խոսքերով՝ ինքը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան հակամարտությունը վերածվի տարածաշրջանայինի: