Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է քաղաքացիական անձանց հասցված հարվածները

56

Ադրբեջանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե իբր «չի գնդակոծում խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների ուղղությամբ»:

«Ադրբեջանական բանակը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Ադրբեջանական բանակի թիրախներն են գրավյալ տարածքներում կրակային դիրքերը, ռազմական օբյեկտները և ռազմական ենթակառուցվածքները: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում այս տարածքներում բնակվող խաղաղ բնակչությանը հեռու մնալ պատերազմի գոտուց», ՏԱՍՍ-ը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ-ին: