Ադրբեջանը հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր երկրում վիրավորվել է ավելի քան 120 խաղաղ բնակիչ

95


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է Արցախում ռազմական հակամարտության սկզբից ի վեր ադրբեջանական կողմի “24 զոհի և 121 խաղաղ բնակչի վիրավորվելու” մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմի հրետակոծության արդյունքում զոհվել է 24 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 121-ը», ասել են վարչությունից: