Ադրբեջանական զլմ-ներն ապատեղեկատվություն են հաղորդում, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը

54

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ  շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է. առավոտյան ճեպազրույցի ժամանակ ընդգծեց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որեւէ բան չի հաստատում, թե  որտեղից են կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը:

Մի ուշագրավ բան նկատենք. շատ հաճախ Արցախի այս կամ այն շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,-ասաց նա: