Վաշինգտոնում հայ համայնքի ցույցը ի պաշտպանություն Արցախի

36

Վաշինգտոնում տեղի հայերի, մասնակցությամբ նաև բարեկամ համայնքների՝ հույների, հնդիկների, եգիպտոսցիների ևայլն տեղի ունեցավ ցույց։ Հանրահավաքի կազմակերպիչներից էր նաև Ռամկավար Ազատական կուսակցության ԱՄՆ արևելյան ափի շրջանակի ատենապետ Գևորգ Մարաշլյանը։

Ցույցին մասնակցում էին նաև խաղաղության կորպուսի մեծ թվով անդամներ, որոնք նախկինում աշխատել են Հայաստանում և այսօր անհանգիստ են Հայաստանու տիրող իրավիճակի ու իրենց ընկերների ճակատագրով։

Գևորգ Մարաշլյանը շեշտեց, որ ԱՄՆ Հայկական համագումարի և այլ կազմակերպությունների միջնորդությամբ աշխատանքներ են տարվում, որ Կոնգրեսում և Սպիտակ Տանը որոշումներ ընդունվեն ի նպաստ Հայաստանին։ Վերջինս նշեց, որ դրամահավաք են կազամկերպելու և ՌԱԿ անդամներին հորդորել են ակտիվ մասնակցություն ունենան այդ գործընթացին, “Անպայման պետք է հաղթենք այս պատերազմում”, շեշտեց պարոն Մարաշլյանը։