Մտքեր ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ հարցազրույցից․ 2007թ․

41

Հեղինակ Հրաչուհի Փալանդուզյան

-Հայերի գրավոր ավանդված պատմությունը սկսվում է Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբից` 28-27 դարերից և ոչ թե Ուրարտուից: Ես այս հացի ուսումնասիրմամբ զբաղվում եմ 1990-ականների սկզբից և բազմիցս արժանացել եմ քննադատության կամ թերահավատության: Սակայն սեպագիր սկզբնաղբյուրներն անաչառորեն վկայում են, որ Արատտան եղել է հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Անգամ 7-րդ դասարանի երեխան շումերական տեղեկությունների օգնությամբ կարող է քարտեզի վրա պարզել, որ Արատտան` Եփրատի ափով ձգվող լեռնային այդ երկիրը հենց Հայկական լեռնաշխարհն է:

Շատ արժեքավոր են Սարգոն Աքադացու արձանագրությունները, որոնք կասկածի տեղ չեն թողնում, որ հայերն են եղել Արատտայի բնակիչներն ու տերերը: Երբ ակադեմիայում քննարկվում էր «Հայ ժողովրդի պատմության» քառահատորի առաջին հատվածը, որի նախաքրիստոնեական շրջանի հեղինակը ես եմ, հայտարարեցի. եթե որևէ մեկը կապացուցի, որ Արատտան ոչ պատմական հորինվածք է` ես հեռուստատեսությամբ ժամ կգնեմ և հրապարակավ կայրեմ բոլոր աշխատություններս: Մինչև օրս թեկուզ մեկ արձագանք չեմ ստացել:

-Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Ո՛ր նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց՝ վերացավ երկրի տերը:

Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, որը պետք է աճեցնել:

– Եթե երկրի նախագահն ինչ-որ հարցեր չի հասկանում` նրան կարող են օգնել հմուտ նախարարները, խորհրդականները, սակայն եթե նա օտար գործակալությունների լրտես լինի` մեզ ոչինչ չի փրկի: Երկրի նախագահը պետք է լինի ժողովրդի տերը և ծառան, որդին և արքան:

-Մեր երկիրը հսկայական գումարներ է ծախսում այլևայլ ոլորտներում, մինչդեռ դրանք հարկավոր է ներդնել ռազմարդյունաբերության զարգացման գործում: Այդ դեպքում մենք մյուս հարցերը ևս հեշտությամբ կլուծենք, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը:

ՀՓ, Ազգային գիտակցություն հիմնադրամ

ՀԳ. Արտակ ջան, մեր երախտապարտ սրտերում ես:

Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100007082779165