ՀՀ ՊՆ-ը հորդորում է

76

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ

մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային

քննարկումներից։ Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ

են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող

արցախյան պաշտպանության բանակի գործողությունների

արդյունավետության համար։

Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար,

չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ,

որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց

քայլերը ծրագրելիս։

Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե

ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին։