Լոս-Անջելեսի հայերը բողոքում են. CNN-ը անտարբեր ու լուռ է, 7 օրվա ընթացքում ոչ մի անդրադարձ արցախյան պատերազմին

52

Լոս-Անջելեսում հայ համայնքը բողոքի ցույց է արել CNN-ի դիմաց՝ առաջատար լրատվամիջոցից պահանջելով լուսաբանել արցախաադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունները: CNN-ը ոչ մի անդրադարձ չի արել յոթ օր շարունակվող պատերազմին: Հայ համայնքը պահանջել է լուսաբանումները սկսել հենց իրենց բողոքի ցույցից, այլապես նրանք կփակեն Լոս-Անջելեսի փողոցները: Այդպես էլ ոչ ոք CNN-ից դուրս չի եկել, և հայերը ստիպված են եղել պայմանը իրագործել՝ փակել են փողոցներն ու մայրուղիները: