Ադրբեջանը քրեական գործերով է սպառնում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

218

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի 15 հոդվածներով քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Հայերի կողմից Գյանջայի գնդակոծման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս փաստի վերաբերյալ բավարար ապացույցներ են հավաքվել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ» Արայիկ Հարությունյանը, խախտելով Ժնևի կոնվենցիայի պահանջները, կատարել է գործողություններ՝ ուղղված խաղաղ բնակչության դիտավորյալ սպանությանը, մարդկանց շրջանում խուճապ առաջացնելուն», ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Այսպիսով, Հարությունյանի դեմ հարուցվել է գործ «ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու, սանձազերծելու կամ վարելու», «զինված բախումների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի խախտման», «զինված բախման ընթացքում հանցավոր հրամաններ տալու», «կանխամտածված սպանության», գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասի», « ահաբեկչության», « հանցավոր համայնքի կազմակերպման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման» հոդվածներով:

Նշվում է, որ քրեական պատասխանատվության  կենթարկվեն ոչ միայն Ղարաբաղի ղեկավարը, այլև նրա համախոհները: