Apple-ը թերևս կհայտարարի նոր iPhone-ի մասին մինչև հոկտեմբերի 16-ը

37

Apple-ը կարող է նոր iPhone 12-ը ներկայացնել միչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում։

Այս եզրակացությանն են հանգել ԶԼՄ-ները՝ հիմնվելով չինական Tmall առցանց մանրածախ վաճառքի հաղորդագրության վրա, որը հայտարարել է, որ iPhone 12-ի նախնական պատվեր կարելի է անել սկսած հոկտեմբերի 16-ից, հաղորդում է RNS-ն:

Շուկան հաճախորդներին կառաջարկի iPhone 12 Pro Max մուգ կապույտ կամ կարմիր գույներով:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Apple-ի նոր սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին։