Քաղաքագետն ասաց, թե ինչպես կարող է Թրամփի COVID-19-ը ազդել ընտրությունների արդյունքների վրա

49

Այն փաստը, որ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակվեց ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի վերջին փուլում, կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Հիմա նա չի կարողանա այդքան ակտիվ քարոզչություն իրականացնել և հավաքներ անցկացնել, բացատրում է քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը:

«Կարծես թե հաջորդ բանավեճերը հաստատ չեղարկվում են։ Եվ Թրամփն այլեւս չի անցկացնի իր հավաքները ընտրություններից առաջ: Հիմա նրանք հավասար են Բայդենի հետ», մեջբերում է news.ru-ն քաղաքագետի խոսքերը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: