Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում

116

Նոր մանրամասներ արցախ-ադրբեջանական սահմանից.

Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

Թշնամին նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Հայկական կողմը հերոսական դիմադրություն է ցուցաբերում։

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։