Մակրոնը Ալիևին կոչ արեց դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել

78

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել վերականգնել Լեռնային Ղարաբաղում հրադադարիի ու խաղաղ բանակցությունների ռեժիմը: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը լիովին պատասխանատու է ինչպես բանակցությունների խախտման, այնպես էլ զինված բախման համար: