Հայոց բանակի ուժի երաշխավորը

115

Հաճախ են հարցնում` որքան է մեր բանակի ուժը և ով է ուժ տալիս նրան: Ես այդ հարցերի պատասխանն ստացա ՊԲ հյուսիսային հատվածում:

Անակնկալ էր, տարհանված թշնամու արկերի հարվածներից տնքացող բնակավայրում հանկարծ հանդիպեցի Երևանից եկած տղաների, որոնք մահաբեր հրթիռների, արկերի հարվածների տակ առաջնագծի զինվորների համար հաց էին թխում: Հազիվ էի անակնկալից ուշքի գալիս, երբ հացի մեքենան կանգնեց փռան դիմաց ու միջից մի բարձրաստիճան սպա իջավ:

Երբ հարցրի` Դու՞ք եք, եկել հացը տանելու` ժպտալով պատասխանեցպատասխանեց. «-Խի՞, մտածում ես` ուժս չի՞ պատի»: Հետո ձեռքը դրեց ուսիս ու պատասխանեց. «-Էսօր շատ ա լարված, անօդաչուներ շատ կան, հրետանին չի լռում, ճանապարհն էլ վտանգավոր ա, հո 18-20 տարեկան զինվորներին չէի ուղարկելու, բա ես ինչի համար եմ, բա էս տեսակ պագոննեը կրող մարդը իրավունք ունի՞ վախենալու կամ զինվորի կյանքը վտանգելու»:

Առանց ավելորդ մենկաբանությունների ուզում եմ ասել` ահա, թե որքան է մեր բանակի ուժը և ով է նրան տալիս այդ ուժը: