Լավրովն ու Զարիֆը կարևորել են հարևան երկրների դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

42

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի պաշտոնակից Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Բանակցությունների ընթացքում կողմերը նշել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները խաղաղ բանակցություններին վերադառնալու համար պայմաններ ստեղծելու հարցում:

Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների, ինչպես նաև դրանցում անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման կապակցությամբ:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել միջնորդ լինել հակամարտության կարգավորման հարցում: