Ինչպես է բուժվում Թրամփը

50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին խոսել է կորոնավիրուսով վարակված Սպիտակ տան ղեկավարի վիճակի ու բուժման մասին, հայտնում է lenta.ru-ն:

Որպես կանխարգելիչ միջոց՝ Թրամփին ներարկել են ութ գրամ «Ռեգեներոն» ընկերության պոլիկլոնային հակամարմինների խառնուրդ, ասել է Քոնլին: Բացի դրանից, նախագահը ընդունում է ցինկ, վիտամին D, ֆամոտիդին, մելատոնին և ասպիրին:

Բժիշկը հավելել է, որ Թրամփն իրեն ուժասպառ է զգում, բայց լավ է տրամադրված: Առաջին տիկին Մելանյա Թրամփն իրեն լավ է զգում, նրա մոտ գլխացավ կա ու թեթև հազ: Ընտանիքի մյուս անդամների կորոնավիրուսային թեստավորումները ցույց են տվել բացասական արդյունքներ: Բայդենի թեստավորումը ևս եղել է բացասական։