Թրամփը սկսեց ընդունել «Ռեմդեսիվիր» կորոնավիրուսի դեմ

42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սկսել են տալ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կորոնավիրուսային վարակի բուժման համար, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ամերիկացի առաջնորդի բժիշկ Շոն Քոնլին հավելել է, որ պետության ղեկավարը լրացուցիչ թթվածին չի ստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի թեթև ախտանիշներ ունի: «Ես լավատես եմ, որ նա շատ արագ կապաքինվի», ասել է նա:

Միևնույն ժամանակ, վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թրամփն այժմ հետ է մնում իր դեմոկրատ մրցակից՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից: