Թբիլիսին արգելում է իր տարածքով ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան ու Ադրբեջան

47

Վրաստանի կառավարությունն արգելել է թույլտվությունների տրամադրումը ռազմական բեռներ Հայաստան և Ադրբեջան տեղափոխելու համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի հայտարարությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը», ասել է նա:

Սա վերաբերում է ինչպես ցամաքային երթուղիներին, այնպես էլ երկու երկրների ուղղությամբ օդային ուղիներին:

Ինչպես նշել է Գոմելաուրին, Բաքուն ու Երևանը արդեն տեղեկացվել են այդ մասին: