Թալիշները Ալիևի ֆաշիզմի զոհերն են. Էլշան Գասանով

54

Թալիշի շրջանի զոհերի թիվն անընդհատ աճում է: Թալիշը պետք է պայքարի իր սեփական հողի, ժողովրդի ու ազատության համար: Եթե պետք է, ուրեմն կզոհվի հանուն Ղարաբաղի, նույնիսկ ոչ ի շահ կառավարության:

Իր սեփական տունը, կնոջը, ապուպապերի գերեզմանները թողած՝ Բաքվում «… մերն է», «ռուսը, պարսիկը (թալիշը – Է. Գ.), հայը.- սրանք թուրքի թշնամին են» և այլ ազգայնամոլական կարգախոսներ հնչեցնողները ոչ մի բարոյական իրավունք չունեն թալիշի առջև:

Թալիշը «Ադրբեջան» կոչվող այս երկրում ոչ մի իրավունք չունի: Թալիշները բոլորը Թուրքիայի հրամանով առաջնորդվող Ալիևի ֆաշիստական ռեժիմի զոհերն են:

Սեղանո շուրջ հարևան ժողովուրդների և պետությունների, այս համատեքստում՝ հայ ժողովրդի և Հայաստանի հետ բոլոր խնդիրները խաղաղության ճանապարհով լուծելու ու ներսում ապրող ժողովուրդների բոլոր իրավունքները վերականգնելու փոխարեն Ադրբեջանն ընտրել է պատերազմի, ավերելու, փոշիացնելու ճանապարհը: Վաղ թե ուշ նրանք տալու են մեր թափված արյան ու արցունքի պատասխանը:

Դրանում հանգիստ եղեք: