Այսօր մեր նոր Ավարայրն է

188

Մեր թղթակից Գևորգ Գյուլումյանը հաղորդում է, – Գիշերվանից հակառակորդը նոր ուժեր է նետել մարտի դաշտ, շփման գծի ողջ երկայնքով կատաղի մատեր են ընթանում: Հավանաբար` այսօրը վճռական է լինելու, որովհետև հուսահատ Ադրբեջանը մարտի է բերել իր վերջին (ըստ հետախուզական տվյալների) ռեզերվային ուժերին: Մարտի դաշտ է մեկնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` իր բաժին մարտը մղելու:

«Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ հայ ազգի ապագան։ Ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք մենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու հայ մնալը, ազգ մնալը, ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼԸ։ Համոզված եղե՛ք՝ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։ Ես էլ եմ լինելու ձեր հետ միասին, ոչ մեկը չկասկածի, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ»։ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Опубликовано Էլբակեան Էդգար Пятница, 2 октября 2020 г.

Մենք կռվում ենք ադրբեջանցիների, թուրքերի, իսրայելցիների և իսլամիստ ահաբեկիչների դեմ: Սա մեր նոր Ավարայրն է, և մենք հաղթելու ենք: