Ալիևը անիմաստ է համարում Փաշինյանի հետ հանդիպումները

59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու մեջ և պահանջել է «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես հանդիպել եմ Հայաստանի վարչապետի հետ: Այնուամենայնիվ, այդ հանդիպումները լիովին անիմաստ էին և ձևական: Նա ինձ ասել է, որ տարածքները չեն վերադարձնի», նշել է Ալիևը:

Նրա խոսքերով, հայկական կողմը խափանում է բանակցությունները և դեմ է Մինսկի խմբի մշակած սկզբունքներին: Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զինված ուժերը չեն լքի «գրավյալ հողերը»: