Ադրբեջանի ռազմական գործողությունները սպառնում են բնապահպանական աղետով

52

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ղարաբաղում ադրբեջանական բանակի գործողությունները կարող են հանգեցնել բնապահպանական աղետի, գրում է ՌԻԱ գործակալությունը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարվածների՝ օգտագործելով հեռահար հրթիռներ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ: Հովհաննիսյանը նշել է, որ դրանց ոչնչացումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետների: