Փաշինյանը Թրամփի խորհրդականին․ «Սիրիացի գրոհայինները պետք է հեռանան Արցախից»

55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ սիրիացի գրոհայինները պետք է վտարվեն Ղարաբաղի շրջանից, հակառակ դեպքում կրակը դադարեցնել հնարավոր չի լինի: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության մամուլի ծառայությանը:

Հայաստանի ղեկավարը նշել է, որ Թուրքիան նույնպես ներգրավված է Ղարաբաղում ռազմական գործողություններում, և հենց նա է տեղակայել «վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջանում»:

Իր հերթին, Օ’Բրայենն արտահայտել է Վաշինգտոնի խոր մտահոգությունը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի կապակցությամբ և հաստատել է իր երկրի շահագրգռվածությունը մարտերի շուտափույթ դադարեցմամբ ու կայունության հաստատմամբ, ինչպես նաև ասել է Երևանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամության մասին: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի