Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության (Ուկրաինայի իշխող քաղաքական կուսակցություն) պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել է Կիևի պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին ղարաբաղյան սրված հակամարտությունում: Այդ մասին նա հայտարարել է “Ուկրաինա 24” հեռուստաալիքի եթերում:
«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն է այն ամենին, ինչը հետագայում անհրաժեշտ կլինի», ասել է Մարչենկոն:
Պատգամավորը նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն արդեն Բաքվին «օժանդակություն են տրամադրում ինչպես իրավական, այնպես էլ ռեսուրսների ոլորտում», տրամադրում են մարդասիրական օգնություն:
Ուկրաինայի նախագահ Զելենսկու կուսակցության ներկայացուցիչը հավելել է, որ քննարկվում է «ցուցակ կազմելու հարցը, թե կոնկրետ ինչ է պետք»: