Հայաստանը պատրաստ է Ղարաբաղում հրադադարի ռեժիմին ուղղված բանակցություններ սկսել

78

Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված բանակցություններ սկսել:

«Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ», ասված է ՀՀ արտգործնախարարության կայքում։