Կրեմլը մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտությանը «երրորդ երկրի հնարավոր մասնակցությունը»

53

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում հակամարտությանը երրորդ երկրի հնարավոր մասնակցությունը, հայտնում է Gazeta.Ru-ի թղթակիցը:

Կրեմլը կարծում է, որ ցանկացած հայտարարություն հակամարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի, Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հնարավոր ռազմական աջակցության մասին սադրիչ գործողություն է լարվածության հետագա սրման համար:

«Մենք կարծում ենք, որ նման հայտարարություններն այժմ շատ վնասակար են: Կարծում ենք, որ այս դիմակայությանը երրորդ երկրների ցանկացած մասնակցություն կարող է ունենալ ծայրաստիճան բացասական հետևանքներ», շեշտել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները կարող են աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում: