Թշնամին թիրախավորել է հատկապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները

129

 «Օպերատիվ մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություն չի եղել: Գիշերը  լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդհատ: ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման փորձերը: Անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Նրա հաղորդմամբ՝ երեկ թշնամին  շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Հայրենիքի պաշտպանության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ:  Ունենք բավականին շատ վիրավորներ. թիվը ճշտվում է: