Թշնամական երկրում խուճապ է

87

Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը իր ՖԲ էջում գրում է, – Ադրբեջանի Զորահավաքի և զորակոչի հարցերով պետական ծառայության կես ժամ առաջ տարածած պաշտոնական հաղորդագրությունը հստակ ապացույց է առ այն, որ թշնամի երկրում կա խուճապ և լուրջ խնդիրներ՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ։

Հաղորդագրության մեջ բառացի փորձ է արվում համոզել մարդկանց չխուսափել զորահավաքից՝ խաբելով, որ զորահավաքի կանչվողները չեն տարվելու առաջնագիծ, փոխարենը՝ առաջիկա երեք ամիսը լինելու են զորավարժարաններում և սովորելու են «պահել ռազմական գաղտնիք»։

Մեզ մնում է մեր թշնամիներին միայն մաղթել, որ «գաղտնիքներ պահելուց» շատ չհոգնեն։ Երևի «ռազմական գաղտնիք պահելու» անվան տակ դիակները պահել, թիվ ու անուն չհրապարակելն են սովորեցնելու